Ինտերպոլը դադարեցրել է ռուս ձեռնարկատեր Գերման Ստերլիգովի դեմ հետախուզումը՝ գործի քաղաքական դրդապատճառներով պայմանավորված, հաղորդում է LifeNews-ը:
«Իմ դեմ հետախուզում են հայտարարել այն պատճառով, որ հայտարարել էի, թե Ղարաբաղը հայկական հող է: Ինտերպոլը ադեկվատ է արձագանքել: Հասկացել է, որ սա քաղաքական գործ է և դադարեցրել է հետախուզումը», – նշել է նա, հավելելով, որ այստե դեր է խաղացել նաև Հայաստանի դիրքորոշոմը:
Նա հավելել է նաև, որ պատրաստվում է Ռուսաստան վերադառնալ: