ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Նիկոյանը հաճախ է հյուրընկալվում ԱԺ ՕԵԿ խմբակցությանը: Երեկ եւս՝ նիստի ընդմիջումից հետո, ԱԺ նախկին նախագահը, փոխանակ շտապեր նիստերի դահլիճ, արագ քայլերով ուղեւորվեց ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի աշխատասենյակ: «Ժողովուրդ»-ը Սամվել Նիկոյանից փորձեց պարզել, թե ինչու է այդքան հաճախ գնում ՕԵԿ խմբակցություն: «Ուրեմն նա մեր կոալիցիոն գործընկերն է, եւ ես զարմանում եմ, որ ձեզ մոտ հարց է առաջացրել: Դա դուք պետք է բնական ընդունեիք: Այնքան պետք է ըմբռնելի լիներ ձեզ համար, որ դա համարեիք շատ սովորական: Ուղղակի ուշադիր չեք եղել, ես այլ խմբակցություններում էլ եմ լինում»,-ասաց նա:




Լրահոս