ՉԵՆ ՄԵԿՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրանեսթի հայկական պատվիրակությունը չի մեկնի Բաքվում կայանալիք Եվրանեսթի էներգետիկայի հանձնաժողովի նիստին: Ինչպես տեղեկացնում են «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները, երեկ կայացել է Եվրանեսթի հայկական պատվիրակության խորհրդակցությունը, որի ժամանակ որոշվել է մասնակցել Բրյուսելում ու Թիֆլիսում կայանալիք նիստերին, քննարկվել է հայկական պատվիրակության մարտավարությունը: Հիշեցնենք, որ օրերս «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Եվրանեսթի հայկական պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը չէր բացառել Բաքվում կայանալիք նիստին չմասնակցելը, քանի որ Հայաստանին հետաքրքրող հարց չի քննարկվելու, բացի այդ` նախընտրական շրջան է:




Լրահոս