ՈՒՐԻՇԻ ԽՈՍՔԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը երեկ՝ Արտաշատում նախընտրական քարոզարշավի շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ, փորձել է իր խոսքը կառուցել` օգտագործելով մրցակից թեկնածուների լոզունգները: Ընդ որում, նա փորձել է իրեն ներկայացնել որպես զոհ` հերոսաբար հայտարարելով, որ ինքը հիմա մյուս բոլոր թեկնածուների քննադատության թիրախում է, ու եթե ուրիշները դրանից հաճույք են ստանում, ապա ինքը պատրաստ է քննադատվելու: «Այս ընտրապայքարին մասնակցող մյուս թեկնածուներն ինձ քննադատում են, շատ են քննադատում: Բայց ես վստահ եմ, որ բոլորիս համար ամենասկզբունքային հարցերում մենք դաշնակից ենք: Քննադատում են, լավ են անում, թող քննադատեն, իհարկե պիտի քննադատեն, որովհետեւ նրանք դրանից կարծես թե հաճույք են ստանում: Բայց ես վստահ եմ, որ ՀՆԱՐԱՎՈՐ Է, հաստատ ՀՆԱՐԱՎՈՐ Է հաղթահարել մեր երկրում գոյություն ունեցող բոլոր արատները: Ես վստահ եմ, որ ՀԱՐՅՈՒՐ ՔԱՅԼ ՉԷ, ԱՅԼ ՀԱՐՅՈՒՐ ԱՆԳԱՄ ՀԱԶԱՐ ՔԱՅԼ էլ կանենք, որ ՉԿՈՐՑՆԵՆՔ ՊԱՏՄԱԿԱՆ ՊԱՀԸ եւ իրականություն դարձնենք մեր երազանքների Հայաստանը»,-ասել է նա:




Լրահոս