ՀԻՄԱ Ո՞Ր ԽՈՍՔՆ Է ՃԻՇՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տիգրան Սարգսյանը, հավանաբար ազդվելով Սերժ Սարգսյանի՝ ռուսական «Օգոնյոկ» պարբերականին տված հարցազրույցից եւ լցվելով բարի նախանձով, ինքն էլ հարցազրույց է տվել ռուսական մեկ այլ լրատվամիջոցի՝ «Մոսկովսկիե նովոստի»-ին: Բայց առավել ուշագրավն այն է, որ հարցազրույցի ժամանակ Տ. Սարգսյանը փայլուն կերպով կիրառել է խուսափելու տեխնոլոգիան՝ բերելով Մաքսային միություն մտնելուց հրաժարվելու պատճառներ, այն է. «Հայաստանի տնտեսության կառուցվածքը շատ է տարբերվում Մաքսային միության երկրների տնտեսությունների կառուցվածքից, որտեղ էներգետիկ ռեսուրսների զգալի պաշարներ կան, եւ որտեղ հայրենական արտադրությունը պաշտպանվում է բարձր մաքսավճարների օգնությամբ: Ընդհանուր առմամբ, Մաքսային միությունում մաքսերի մակարդակը երկու անգամ բարձր է Հայաստանում գանձվողից»:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետը տարբեր ժամանակներում նույն Մաքսային միության մասին մշտապես տարաբնույթ ու իրարից խիստ տարբերվող տեսակետներ է հայտնել:




Լրահոս