ՍՈԲՉԱԿՆ ԱՄՈՒՍՆԱՑԱՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 1-ին դերասան Մաքսիմ Վիտորգանի եւ Քսենյա Սոբչակի անսպասելի հարսանիքը մեծ աղմուկ առաջացրեց ոչ միայն Ռուսաստանում, այլեւ արտերկրում: Նույնիսկ «The New York Times»-ն է գրել այդ մասին: Շատերն արդեն սկսել են խոսել, որ 31-ամյա Սոբչակի ու 40-ամյա Մաքսիմի ամուսնությունը երկար չի տեւի: Վիտորգանն արդեն երկու անգամ ամուսնացած է եղել, ունի 16-ամյա դուստր եւ 12-ամյա որդի: Հետաքրքիր է, թե ինչպես է Քսենյան պատրաստվում մայրություն անել նրանց: Սոբչակը մի անգամ չէ, որ բարձրաձայնել է, թե հիմա երեխա ունենալու մասին չի էլ մտածում, քանի որ այդ քայլին պետք է գնալ այն ժամանակ, երբ դա շատ ես ուզում:




Լրահոս