ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն այցելում է Վրաստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր երեկոյան նախատեսված է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի առաջին պաշտոնական այցը Վրաստան: Նախատեսվում  է, որ այցի շրջանակներում Ստոլտենբերգը կմասնակցի ՆԱՏՕ-Վրաստան համատեղ ուսումնական կենտրոնի բացման արարողությանը:

«Կխոսենք այն բոլոր հարցերի մասին, որոնք անհանգստացնում են ժողովրդին»,- այսօր կայացած արտահերթ բրիֆինգի ժամանակ հայտարարել է «Միասնական ազգային շարժում» կուսակցության անդամ Զուրաբ Չիաբերաշվիլին՝ մեկնաբանելով գլխավոր քարտուղարի այցը Վրաստան. գրում է «Գրուզիա-օնլայն»-ը:

Չիաբերաշվիլիի խոսքերով՝ միջազգային հանրությունը պետք է ավելի շատ ուշադրություն դարձնի օկուպացված տարածքներին և այդ ուղղությամբ Ռուսաստանի ձեռնարկած քայլերին:




Լրահոս