«Երբ կարդալ ու գրել սովորես, հաղորդագրություն գրի´ր ինձ». Ռոնդա Ռոուզին` Ֆլոյդ Մեյվեզերին (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

UFC թեթև քաշային կարգում 28-ամյա ամերիկացի չեմպիոն Ռոնդա Ռոուզին ու աշխարհի լավագույն բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզերը շարունակում են միմյանց հասցեին փոխադարձ ծաղրական հայտարարություններով հանդես գալ: Այս անգամ հարված է հասցրել Ռոնդան:

«Նա ասաց, որ եթե մի երեկոյի ընթացքում 300 մլն դոլար աշխատեմ, զանգահարեմ իրեն»: Ես մի քիչ հաշվեցի և հաշվի առնելով իմ ամենավատ մենամարտից ստացած եկամուտը` ես հանդիսանում եմ UFC-ի ամենաբարձր վարձատրվող մարզիկը: Եվ ես կին եմ: Այնպես որ, եթե հաշվենք, ես երկու-երեք անգամ ավելի շատ եմ աշխատում մեկ վայրկյանի համար, քան նա: Ես ավելի արդյունավետ եմ: Այնպես որ Ֆլոյդ, երբ սովորես կարդալ ու գրել, հաղորդագրություն գրի´ր ինձ»,-ծաղրել է Ֆլոյդին այս սպիտակահեր ամազոնուհին. հայտնում է TMZ Sports-ը:

rondaaaaaa

130712010219-floydmayweather-071213-single-image-cut




Լրահոս