Լավագույն բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերը պատասխանել է UFC-ի չեմպիոն Ռոնդա Ռոուզիի հայտարարությանը, ով շարունակել է լեզվակռիվն ու հայտարարել, որ ավելի արագ է գումար վաստակում, քան Ֆլոյդը.
«Նա ասաց, որ եթե մի երեկոյի ընթացքում 300 մլն դոլար աշխատեմ, զանգահարեմ իրեն»: Մի քիչ հաշվեցի և հաշվի առնելով իմ ամենավատ մենամարտից ստացած եկամուտը` ես հանդիսանում եմ UFC-ի ամենաբարձր վարձատրվող մարզիկը: Եվ ես կին եմ: Այնպես որ, եթե հաշվենք, ես երկու-երեք անգամ ավելի շատ եմ աշխատում մեկ վայրկյանի համար, քան նա: Ես ավելի արդյունավետ եմ: Այնպես որ Ֆլոյդ, երբ սովորես կարդալ ու գրել, հաղորդագրություն գրի´ր ինձ»,- այսպես էր ծաղրել Ֆլոյդին Ռոուզին:
Ի պատասխան` Մեյվեզերն առաջարկել է Ռոուզիին իր անունը փնտրել Forbes-ի վարկածով ամենահարուստ մարզիկների ցուցակում, ինչպես նաև ենթադրել է, որ Ռոնդան ցանկանում է ի հաշիվ իր անվան հանրահայտ դառնալ:
«Վերջին անգամ, երբ ես ստուգել եմ, Forbes-ի վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականում եմ: Նա երբեք չի ունենա իմ կարգավիճակը, թող շարունակի իր հանդեպ ուշադրություն գրավելու փորձերը»,- Ֆլոյդի խոսքերը մեջբերել է TMZ-ն: