Մահացել է Վահագնի թաղամասի սեփականատեր Վահագն Հովնանյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանում այսօր երկարատև ու ծանր հիվանդությունից 83 տարեկան հասակում վախճանվել է հայ գործարար, հասարակական գործիչ, բարերար Վահագն Հովնանյանը:

Վահագն Հովնանյանը ծնվել է 1932, փետրվարի 16-ին՝ Իրաքի Քիրքուք շրջանում և հայ ճարտարագետ-ձեռնարկատեր, հասարակական գործիչ, բարերար Հրայր Հովնանյանի եղբայրն է։

1952 թվականին Վահագն Հովնանյանն ավարտել Բաղդադի քոլեջը, 1956 թվականին՝ Ֆիլադելֆիայի Ս. Ջոզեֆի համալսարանը, (Փենսիլվանիա նահանգ)` ստանալով ֆիզիկոս բակալավրի աստիճան։

1959 թվականին հիմնել է (եղբայրների հետ) «Հովնանյան եղբայրներ» կորպորացիան (եղել է փոխնախագահ), 1969 թվականին՝ սեփական անշարժ գույքի շինարարության («Hovhit») ընկերությունը։ Գործունեության ծավալների աճելուն պես, ստեղծվել են մի քանի դուստր ընկերություններ՝ “V.S. Hovnanian Group”, “Adelfia Water Company”, “Adelfia Sewer Company”, “Hovnanian Realty”, “Clear Title Agency” և “Grandview Cable”։

1985 թվականին Վահագն Հովնանյանը որդու հետ նախաձեռնել է հաճախականության լայն ընդգրկումով հեռահաղորդակցության ընկերություն, հիմնելով “Cellular Vision” կորպորացիան, որը հետագայում վերանվանվեց “SpeedUS” կորպորացիայի։
1998 թվականից Վահագն Հովնանյանը «Հովնանյան Ինթերնեյշնլ» և «Հովնանյան Գրուպ» ընկերությունների նախագահն է:
Վահագն Հովնանյանի բարեգործական ծրագրերը նպատակաուղղված են եղել հայ մշակույթի զարգացմանն ու պահպանմանը, նաև Հայաստանում տուրիզմի զարգացմանը։

1998 թվականին Երևանում Վահագն Հովնանյանը կառուցել է Վահագնի թաղամասը։

Վահագն Հովնանյանը ուներ բազմաթիվ պարգևներ և մրցանակներ:
Դրանք են՝

1999 Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ասպետի պատվավոր (1969) կոչում
2000 Հայ առաքելական եկեղեցու արքայազն կոչում
2001 Սուրբ Գրիգոր Լուսավորիչ շքանշան Սուրբ Լեոնի և Սուրբ Վարդանանց եկեղեցիների «Ակնառու ծառայությունների համար»,
2002 Կանադա-հայկական «Տարվա հայ» մրցանակ
2003 «էլլիս Այլանդ» (ԱՍՆ) մրցանակ
2004 «Մարդասիրական» (1998, Նյու Տորք) մրցանակ

Armlur.am («Ժողովուրդ») խմբագրությունը ցավակցում է նրա հարազատներին:




Լրահոս