ԵԿՄ-ն ընդդեմ Վահագն Հովնանյանի ընկերության․ դատի են տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԿՄ-ի հետ առնչվող «Երկրապահ Սեթյուրիթի» ՍՊԸ-ն դատական հայց է ներկայացրել սփյուռքահայ գործարար Վահագն Հովնանյանին պատկանող «Հովնանյան Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ի դեմ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Երկրապահ Սեքյուրիթի» ՍՊԸ-ն դատական ճանապարհով «Հովնանյան Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ից պահանջում է 5 միլիոն դրամ:

Հիշեցնենք, որ երջանկահիշատակ Վահագն Հովնանյանին է պատկանում նաեւ Վահագնի թաղամասը: Ի դեպ, նշենք, որ բացի այս հայցից` գործարարի ընկերության դեմ եւս այլ քաղաքացիներ են հայց ներկայացրել, մասնավորապես սեփականության իրավունքի խախտումը վերացնելու պահանջով դատարան է դիմել Ռուբեն Շախմուրադյանը, Միխայիլ Յուխանաեւն էլ դատարան է դիմել` պահանջելով, որ «Հովնանյան Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ն կենցաղային կապալի պայմանագիրը փոփոխի:




Լրահոս