Փոքր և միջին ձեռնարկությունների համար էլէներգիայի սակագնի սուբսիդավորումը կտրվի մինչև հանձնաժողովի խորհրդատվական աշխատանքների ավարտը, որից հետո Կառավարությունը համապատասխան որոշում կներկայացնի: Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:
«Սուբսիդավորումը ՀԷՑ-ում աուդիտ անցկացնելու հետ կապ չունի: Ինչպես գիտեք` ՀԷՑ-ն արդեն հայտարարել է աուդիտորների բաց մրցույթի մասին», – նշեց նա:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում