
Բացատրական զրույցից հետո Մոսկվայում ազատ է արձակվել ռուսաստանցի գործարար Գերման Ստերլիգովը, հայտնում է Life News-ը:
Ստերլիգովը պատմել է, որ իր հետ զրուցել են «Իվան Ահեղից մինչև Պուտին» դասագրքի մասին, որը հրապարակված է իր կայքում: Նա պատմել է նաև, որ 3 ժամ շփվել է Ռուսաստանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ և հաճելիորեն զարմացած է նրանց աշխատանքի որակից:
Հիշեցնենք, որ Ստերլիգովը ձերբակալվել էր Դեմոդեդովո օդանավակայանում:
Տեսանյութը և մանրամասները՝ այստեղ