Վահագն Հովնանյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի գործարար Վահագն Հովնանյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով՝ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ: Հանձնաժողովի նիստում որոշվել է Վահագն Հովնանյանի հոգեհանգստի արարողությունը կազմակերպել սեպտեմբերի 3-ին, ժամը 17:00-ին Սուրբ Հովհաննես եկեղեցում:

Քաղաքացիական հրաժեշտի արարողությունը տեղի կունենա Կամերային երաժշտության տանը, սեպտեմբերի 4-ին, ժամը 11:00-13:00:

Վահագն Հովնանյանը հայտնի էր Հայաստանում իրականացրած բարեգործական ծրագրերով: Կնոջ՝ Հասմիկ Հովնանյանի հետ, Նյու Միլֆորդ քաղաքում Հովնանյանը հիմնել է հայկական դպրոց, նպաստել ԱՄՆ-ի հյուսիս-արեւելքի հայ համայնքի կրթական, կրոնական եւ մշակութային խնդիրների լուծմանը։

1998-ին Վահագն Հովնանյանը Երեւանում կառուցել է «Վահագնի» թաղամասը: 2000-ին Հայաստանում հիմնել է Սայաթ-Նովայի անվան, 2002-ին՝ «Վահագն» մրցանակաբաշխությունները։




Լրահոս