Քիչ առաջ ՀՀ նախագահի հետ հանդիպումից դուրս եկավ նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Բազմասեր Առաքելյանը: Նա հիմնականում չէր ցանկանում պատասխանել լրագրողների հարցերին` նշելով, որ ԱԺ-ում քննարկման ժամանակ կներկայացնի իր դիրքորոշումը:
Լրագրողների այն հարցին, թե ի՞նչ է լինելու Ձեր պատգամավորական գործունեության ապագան և հնարավոր է, որ ՀՀԿ-ի պատգամավոր ընտրվեք` նա նշեց, որ ժամանակը ցույց կտա, իսկ այն հարցին, թե կցանկանաք նորից ԲՀԿ վերադառնալ, պատգամավորը նշեց. «ԲՀԿ-ից դուրս եմ եկել, որ նորի՞ց ԲՀԿ գնամ»:
Իսկ այն հարցին ընդդիմադիր եք, թե ոչ, նա նշեց. «Իհարկե, ոչ, ինչի համար ընդդիմադիր լինեմ»:
Մանրամասները Armlur.am-ի տեսանյութում