Բազմասեր Առաքելյանը լողավազան է կառուցելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությունը կթույլատրի «Սեւան» մարզական հասարակական կազմակերպությանն ապամոնտաժել իրեն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված Աշտարակի Երեւանյան փողոց N2/1 հասցեում գտնվող 2733.3 քմ, 4-րդ աստիճանի վթարային կիսակառույց շինությունը: Ի դեպ, հետագայում այդ տարածքում նոր մասնաշենք է կառուցվելու:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այդ տարածքում լողավազան է կառուցվելու: Նշենք, որ կառավարության այս տարվա հունիսի 29-ի որոշմամբ նույն հասցեում գտնվող 4556.07 քմ մակերեսով կիսակառույց մարզադպրոցի շենք-շինությունները, հողամասը 50 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով հանձնվել է «Սեւան» մարզական հասարակական կազմակերպությանը` որպես մարզադպրոց օգտագործելու նպատակով:

«ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ «Սեւան» մարզական ՀԿ-ի խորհրդի նախագահը ԱԺ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Բազմասեր Առաքելյանն է, ով եւ մտադիր է այդ տարածքում լողավազան կառուցել: Մեր հարցին` ինչու է որոշել հենց լողավազան կառուցել, Բազմասեր Առաքելյանն ասաց. «Ես հեռախոսով ոչ մի ինֆորմացիայի պատասխան չեմ կարող տալ»:




Լրահոս