
Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց, որ նախագահի հետ քննարկել են արադարադատության նախարարի նշանակման հարցը:
ԱԺ նախագահի խոսքով` որպես թեկնածու դիտարկվում է միայն ՀՀԿ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը:
«Մենք քննարկել ենք նախագահի հետ: Արփինե Հովհաննիսյանը նախագահի կողմից կնշանակվի արդարադատության նախարար», -նշեց նա:
Հավելենք, որ երեկ տեղի էր ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի նիստ, որի ժամանակ էլ տեղի են ունեցել քննարկումները: Հիշեցնենք, որ նախարարի պաշտոնը թափուր էր մնացել Հովհաննես Մանուկյանի հրաժարականից հետո: