Մալազիայի ափերին նախնական տվյալներով 43 փախստական է զոհվել՝ նավակի վթարի հետևանքով: Այս մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը:
Ինչպես հայտնել են տեղի ոստիկանության ներկայացուցիչները, փրկարարներին հաջողվել է փրկել 20 մարդու կյանք, մնացածի մասին տեղեկություններ չկան: Նավակի վրա եղել է 80 մարդ, չնայած, որ այն նախատեսվածէ 10-15 մարդու համար:
Նշվում է, որ զոհվածները և փրկվածները Ինդոնեզիայի քաղաքացիներ են եղել: Իսկ թե ուր էին գնում նրանք, Մալազիայի իշխանությունները դեռ չեն մանրամասնում: