Մենք ավել բան չենք ուզում, ուղղակի էն, ինչ հասնում ա փախստականին. արցախցին՝ կայանալիք հանրահավաքի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 20-ին Ազատության հրապարակում արցախցիները ցանկանում են իրականացնել հանրահավաք:

Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի լայն շրջանակների առաջարկներն ու պահանջները ՀՀ կառավարության կողմից քննարկվող՝ Արցախի ժողովրդի բնակարանային կարիքների ապահովման, բնակվարձի համար աջակցության ծրագրերի նախագծերի և այլ առնչվող ծրագրերի վերաբերյալ:

Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ հանրահավաքի մասին իրազեկվել է Երևան քաղաքապետարանը, որը նրանց կողմից ընդունվել է՝ որպես ի գիտություն:

ArmLur.am-ը կապ հաստատեց արցախցու հետ, ով ցանկանում մասնակցել հանարահավաքին՝ հասկանալու համար՝ ի՞նչ ակնկալիքներ ունեն հանրահավաքից.

«Ես կարծում եմ, որ ինչ-որ բան կփոխվի էլի, որովհետև էսպես էլ հնարավոր չի ապրել: Տասնյակ հազարավոր արցախցիներ մինչև էսօր աշխատանք չեն կարողանում գտնել, հենց մեկը ես 1 տեղ զոռով աշխատում եմ, էդ տված 40+ 10.000 դրամով հազիվ եմ տան վարձ տալիս, մենք անգամ չենք գոյատևում, ուր մնաց ապրենք»:

Անդրադառնալով այն որոշմանը, որի համաձայն յուրաքանչյուր արցախցու 3 միլիոն դրամ է հատկացվելու բնակարան գնելու կամ տուն կառուցելու համար՝ ասաց, որ հնարավոր չէ այդ գումարով որևէ բան անել:

«Հենց մեկը ես մենակ եմ, 3 միլիոնով ի՞նչ կարող եմ գնել: Օգնություններն էլ, ինչ օգնություն լինում ա մարդիկ են օգնում, լիքը տեղեր եմ գրանցվել, բայց մի կիլո բրինձ անգամ չեմ ստացել:
Արցախցին, որ մի սումկայով եկել, հասել ա ստեղ, ի՞նչ կարա անի, ես հլը մի հոգով եմ, բա էն մարդիկ ի՞նչ ասեն, որ երեխայի հետ են, մեծ ընտանիքի են, ինչպե՞ս ապրեն էդ մարդիկ: Մենք ավել բան չենք ուզում, ուղղակի էն, ինչ հասնում ա փախստականին»,-հավելեց արցախցին:

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս