
Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն, ամենայն հավանականությամբ, կլքի իր պաշտոնը` Եվրո-2016-ից հետո:
«Եթե ինձ առաջարկեն երկարաձգել պայմանագիրը, կարծում եմ, որ չեմ ընդունի առաջարկը: Մտադիր եմ գործող պայմանագրով աշխատել մինչև վերջ, կատարել իմ պարտականությունները և վերջացնել աշխատանքը 2016 թվականին: Ես չեմ կարող հստակ ասել, սակայն, ամենայն հավանականությամբ, չեմ ընդունի առաջարկը», – նշել է Դել Բոսկեն:
Նախկինում նշվում էր, որ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան գոհ է մասնագետի աշխատանքից և նրան մտադիր է նոր պայմանագիր առաջարկել: