Բանգկոկի բնակիչները երկուշաբթի առավոտյան ականատես են դարձել երկնքում անսովոր մի երևույթի, որը շատերին անչափ վախեցրել է, հայտնում է Thai PBS հեռուստաալիքը՝ հղում կատարելով ականատեսներին:
Թայլանդի մայրաքաղաքի երկնքով թռչել է անհայտ մի օբյեկտ` իր հետևից սպիտակ ծխի հետքեր թողնելով, ինչից հետո, ենթադրաբար պայթել է երկնքում: Սակայն ականատեսները պնդում են, որ պայթյունի ձայն չեն լսել:
Ինչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները, ամենայն հավանականությամբ, դա եղել է երկնաքար, սակայն այս վարկածը դեռևս ոչ մի պաշտոնական հաստատում չի ստացել: