Թայվանական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Թայվանյան ավիաուղիներ» ընկերության ինքնաթիռը, որը 273 ուղևոր էր տեղափոխում, հարկադիր վայրէջք է կատարել ինդոնեզական Բալի կղզում:

Ինչպես տեղեկացնում է Channel NewsAsia հեռուստաալիքը, միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել:

Ավիաընկերության հաղորդման համաձայն` հարկադիր վայրէջքի պատճառն օդաչուների խցում ապակու ճեղքվածքն է եղել: Միջադեպը տեղի է ունեցել երեքշաբթի, երբ օդանավը թռիչք էր կատարում Սիդնեյ-Բանգկոկ չվերթով: Բոլոր ուղևորները գիշերել են տեղի հյուրանոցներում, իսկ հաջորդ օրը ուղևորվել Թաիլանդի մայրաքաղաք. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:




Լրահոս