Իմ առջև նպատակ եմ դնում խաղալ ԱԱ-2018-ում. Ուեյն Ռունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անգլիայի ֆուտբոլի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ուեյն Ռունին հայտարարել է, որ մտադիր է հավաքականի կազմում ելույթ ունենալ Աշխարհի 2018թ. առաջնության ժամանակ:

«Ես զգում եմ, որ ապագայում դեռ շատ հանդիպումներ են սպասվում հավաքականի կազմում: Եթե ասեմ` ցանկանում եմ 50 գոլ խփել, ապա կսխալվեմ, քանի որ չեմ կանգնի այդ արդյունքի վրա: Կխփեմ այնքան, որքան կարող եմ:

Ւմ առջև նպատակ եմ դնում` խաղալ 2018թ. առաջնության ժամանակ: Իհարկե, պետք է մարզիչը որոշի, սակայն ես վստահ եմ, որ կլինեմ համապատասխան մարզավիճակում և կկարողանամ խաղալ մրցաշարում», – Ռունիի խոսքը  մեջ է բերում  Goal-ը:




Լրահոս