«Ինձանից հետո լավագույն բռնցքամարտիկ կլինի Պակյաոն». Մեյվեզեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երբ Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերը ավարտի կարիերան,  իսկ դա պետք է տեղի ունենա սեպտեմբերի 12-ին,  Անդրե Բերտոյի դեմ մենամարտից հետո, նրա փոխարեն անկախ քաշային կարգից լավագույն բռնցքամարտիկների վարկանիշային աղյուսակում առաջատարի տեղը կզբաղեցնի Մենի Պակյաոն: Նման կարծիք է հայտնել անձամբ Ֆլոյդը, ով այս տարվա մայիսի 2-ին «դարի մենամարտում» պարտության է մատնել Պակյաոյին:

«Հնարավոր է՝ Մենի Պակյաոն կզբաղեցնի իմ տեղը:Նրանից չես խլի իր բոլոր ձեռքբերումները միայն այն պատճառով, որ նա ինձ պարտվել է: Այնպես որ ես նրան եմ ընտրում»,-  Մեյվեզերի խոսքերը մեջբերում է Boxingscene:

Բացի այդ, Ֆլոյդը նաև չի բացառել, որ ժամանակի ընթացքում առաջատար կարող է դառնալ ծանր քաշային կարգում գործող աշխարհի չեմպիոն Դիոնթեյ Ուայլդերը:




Լրահոս