
Մոսկվան զենք է մատակարարում Դամասկոսին՝ ահաբեկչության դեմ պայքարի համար: Համապատասխան հայտարարությունը տեղակայված է ՌԴ ԱԳՆ կայքում:
Արտաքին գերատեսչությունում հստակեցրել են, որ խոսքը Սիրիայից, ինչպես նաև Իրաքից ստացվող սպառնալիքների մասին է:
«Եթե մեր կողմից հակաահաբեկչական պայքարի համար հավելյալ միջոցներ պահանջվեն, ապա այս հարցը պետք է համապատասխան կերպով դիտարկվի, սակայն ամեն դեպքում՝ միջազգային իրավունքի և ռուսական օրենսդրության հիման վրա»,-ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ, փոխանցում է Ինտերֆաքսը: