
Անգլիական Պրեմյեր լիգան հանձնել է օգոստոսի լավագույն մարզիչի եւ խաղացողի մրցանակները: Ամսվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Սուոնսի»-ի ֆուտբոլիստ Անդրե Այուն:
Գանան ներկայացնող խաղացողը դարձել է երեք գոլի հեղինակ: Ամսվա լավագույն մարզիչը «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին է: Պրեմյեր լիգայի առաջին չորս տուրերում «Մանչեսթեր Սիթի»-ն տարել է միայն հաղթանակ եւ բաց չի թողել ոչ մի գնդակ: