Անգլիայի Պրեմիեր լիգան կվերսկսվի հունիսի 13-ին. աղբյուր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անգլիական Պրեմիեր լիգայի 2019/20 մրցաշրջանը, որը դադարեցված է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով, կվերսկսկվի հունիսի 13-ին, հաղորդում է Mirror-ը:

Առաջնության վերսկսկման մասին արդեն հաղորդագրություն են ստացել ԱՊԼ-ի ակումբների բոլոր ներկայացուցիչները: Մրցաշրջանը կվերսկսվի, եթե դրան թույլտվություն տա Մեծ Բրիտանիայի կառավարությունը: Մայիսի կեսերին թիմերը կարող են վերսկսել մարզումները։ Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջատարը 29 խաղերից հետո «Լիվերպուլ»-ն է, ով վաստակել է 82 միավոր` 25 միավորով ավելի 2-րդ հորիզոնականով ընթացող «Մանչեստեր Սիթիից»: Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր պարգեւող հաջորդ 2 տեղերն են զբաղեցնում «Լեսթեր Սիթին» (53 միավոր) եւ «Չելսին» (48):

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս