ՖՈՏՈ. Sky Sports-ը կազմել է Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը` հիմնվելով միայն վիճակագրական տվյալների վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Sky Sports-ը կազմել է Անգլիայի Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը ՝ հիմնվելով միայն նրանց վիճակագրական ցուցանիշների վրա:
Պարբերականը հաշվարկել է ֆուտբոլիստների անհատական վարկանիշը Power Rankings համակարգով ՝ նշելով 34 տարբեր վիճակագրական պարամետր: Օրինակ, յուրաքանչյուր գոլ կամ հաղթած հանդիպում ֆուտբոլիստին ավելացնում է վարկանիշային միավորներ, իսկ գնդակի կորուստը կամ վրիպումը 11 մետրանոցից ՝ նվազեցնում։ Այս տեխնիկան թույլ է տվել յուրաքանչյուր դիրքում որոշել լավագույն ֆուտբոլիստին:

Sky Sports-ի կազմած խորհրդանշական հավաքականն ունի հետեւյալ տեսքը`

Կասպեր Շմեյխել («Լեսթեր Սիթի»),Տրենտ-Ալեքսանդր Առնոլդ («Լիվռրպուլ»), Վիրջիլ վան Դեյկ («Լիվերպուլ»), Ջեյմս Տրակովսի («Բարնլի»), Էնդրյու Ռոբերտսոն («Լիվերպուլ»), Կեւին Դե Բրույնե («Մանչեստեր Սիթի»), Ջեյմս Մեդիսոն («Լեսթեր Սիթի»), Ջեք Գրիլիշ («Աստոն Վիլլա»), Սադիո Մանե («Լիվռրպուլ»), Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ»), Ռաուլ Խիմենես («Վեւլվերհեմպտոն»):

Պարբերականը Power Rankings-ի միջոցով որոշել է նաեւ Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի 10 լավագույն ֆուտբոլիատներին`

1.Կեւին Դե Բրույնե («Մանչեստեր Սիթի») – 62,353 (միավոր)
2.Տրենտ – Ալեքսանդր Առնոլդ («Լիվերպուլ») – 59,215
3.Սադիո Մանե («Լիվերպուլ») – 55,412
4.Վիրջիլ վան Դեյկ («Լիվերպուլ») – 54,736
5.Ռիկարդու Պերեյրա («Լեսթեր Սիթի») – 53,331
6.Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ») – 53,062
7.Ջեյմս Մեդիսոն («Լեսթեր Սիթի») – 51,555
8.Ադամա Տրաորե («Վուլվերհեմպտոն») – 46,122
9.Ռաուլ Խիմենես («Վուլվերհեմպտոն») – 45,636
10.Էնդրյու Ռոբերտսոն («Լիվերպուլ») – 45,595

Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգան դադարեցված է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: 29 տուրերից հետո առաջատարը 82 միավորով «Լիվերպուլ»-ն է, ով 2-րդ հորիզոնականում գտնվող «Մանչեստեր Սիթիից» առաջ է 25 միավորով: Լավագույն եռյակը եզրափակում է «Լեսթեր Սիթին» իր ակտիվում գրանցած 53 միավորով:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս