Դալյալը 15 տարեկան էր, երբ նրան պատանդ վերցրեցին «Իսլամական պետության» զինյալներն ու տարան շուկա, որտեղ վաճառում էին ստրկուհիների:
Նա պատմում է, որ շուրջ 60 եզդի աղջիկների ու կանանց շարք էին կանգնեցրել Սիրիայի Ռաքքա քաղաքում: Վախից քարացած նրանք սպասում էին մինչ զինյալները մանրակրկիտ կերպով ուսումնասիրում էին աղջիկներին ու ընտրում իրենց դուր եկածներին: Որոշները վերցնում էին մեկ աղջկա, մյուսները՝ 6-7:
Հանկարծ շուկայում հայտնվում է սպիտակ դիշդաշով (ավանդական արաբական զգեստ) մի տղամարդ: Նա երկար սև մորուքով տղամարդ էր, նրա դեմքը ծածկված էր սև թաշկինակով: Նրան ուղեկցում էին թիկնապահներ: Մնացած զինյալները հարգանքով զիջել են ճանապարհը, իսկ տղամարդը զննել է աղջիկներին: Կանգնած աղջիկներից նա 10 աղջիկ է ընտրել:
«Դուք բոլորդ իսլամ կընդունենք ու կգաք ինձ հետ»,-ասել է նա:
Այնուհետև գերուհիները պատմում են, որ դա եղել է Աբու Բաքր ալ-Բաղդադին՝ «Իսլամական պետության» առաջնորդը, իսկ նրա տանը նման 18 կանայք են կային: Դայլան ու 13-ամյա Սուսաննան փորձել են փախուստի դիմել գերությունից, սակայն բռնվել են ու բանտ նետվել, որտեղ էլ նրանք հանդիպել են ամերիկուհի Քայլիի հետ:
Քայլին իր համախցակիցներին պատմել է, որ գերության ժամանակ նրան խոշտանգումների են ենթարկել, պոկել են եղունգներն ու ստիպել են խոստովանել, որ նա ԱՄՆ լրտես է: Բանտից դուրս գալուց հետո բոլոր աղջիկներին ահաբեկել են ու ստիպել ծառա լինել Բաղդադիի մոտ:
«Մեր կյանքը չափազանց ծանր էր,- ասում է Դալյալը:- Մենք սոված էինք մնում, մեզ ծեծում էին: Նրանք ամեն պահ մեզ կարող էին սպանել»:
Այնուհետև եզդի գերուհիները պատմում են, որ մի օր էլ ամերկուհուն տարել են Ալ-Բաղդադիի մոտ, իսկ երբ նա հաջորդ օրը վերադարձել է սենյակ, սկսել է լացել ու պատմել.
«Նա ինձ իր կինը դարձրեց ու բռնաբարեց»: Իսկ երկու-երեք օր անց նա կրկին կանչել է Քայլային ու նրան տվել Ղուրանը , հագցրել սև զգեստ ու հրամայել մյուս տղամարդկանց չնայել նրա կողմը՝ ամերիկուհուն դարձնելով իր չորրորդ կինը: Բաղդադին նրան չի վերաբերվել որպես գերուհու, ինչպես եզդի աղջիկներին, որոնց ստիպում էր իր հետ սեռական հարաբերություն ունենալ:
Դալյան ու Սուսաննան կարողացել են փախուստի դիմել, երբ նրանց հայտնել են, որ հաջորդ շաբաթ նրանց ևս կամուսնացնեն: