
Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացությամբ սահմանադրական փոփոխությունների նախագիծն ընդգրկեց խորհրդարանի լիագումար նիստերի և չորսօրյա նիստերի օրակարգ:
Սահմանադրական բարեփոխումների նախագիծն ԱԺ լիագումար նիստի և չորսօրյա նիստերի օրակարգում ընդգրկելու առաջարկին դեմ քվեարկեց չորս պատգամավոր՝ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը, Տիգրան Ուրիխանյանը, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը և «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: