
«Ոչ թալանի» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել , որով տեղեկացնում է, որ այսօր ժամը 18:00 հավաքավելու են Ազատության հրապարակում: Նրանք կոչ են անում ողջ հայ ժողովրդին ոտքի կանգնել ու սկսել անհնազանդություններիի ակցիաններ իրականցնել:
Հիշեցնենք, որ երեկ նախաձեռնության անդամները մեծ բողոքի ակցիա են իրականցրել:
Armlur.am-ը նաև տեղեկացրել էր, որ այսօր վաղ առավոտյան ոստիկանությունը բացել է Երևանի Բաղրամյան պողոտան, որը փակել էին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող «Ոչ թալան»-ին նախաձեռնության անդամները: Ոստիկանները նաև բերման էին ենթարկել մի շարք քաղաքացիների:
Հավելենք, որ ավելի ուշ բերման ենթարկվածները ազատ են արձակվել: