Գողացված 6 կարատ կշռող ալմաստը հայտնաբերվել է չինուհու ստամոքսում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թայլանդի միջազգային ոսկերչական ցուցահանդեսի ժամանակ գողացված 6 կարատ կշռող, 277 հազար դոլար արժողությամբ ալմաստը հատնաբերվել է Չինաստանի քաղաքացու ստամոքսում: Միգրացիոն ոստիկանությունը գողին ձերբակալել է Բանգկոկի օդանավակայանում, որտեղից վերջինս իր զուգընկերոջ հետ փորձում էր հայրենիք մեկնել:

Ոսկերչական ընկերություններից մեկը թանկարժեք քարի գողացման մասին հայտնել էր հինգշաբթի օրը: Վաճառողի հետ քարի գնի քննարկման ժամանակ, հանցագործները այն փոխարինել էին կեղծ քարով: Ոստիկանները տարածել են անվտանգության տեսախցիկների նկարահանած կադրերն ու ձերբակալել ՉԺՀ քաղաքացուն: Նրանց մոտ սկզբում չի հաջողվել գտնել ալմաստը, զույգը հայտարարել է, որ իրենք սովորական զբոսաշրջիկներ են, սակայն ձերբակալվածներին ուլտրաձայնային ճառագայթներով ստուգելուց հետո, չինուհու ստամոքսում հայտնաբերվել է թանկարժեք քարը:




Լրահոս