Արտեմ Ասատրյանն ընդունել է «Մայքրոսոֆթ» ընկերության կորպորատիվ փոխնախագահ Դոն Գրենթհեմին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը սեպտեմբերին 15-ին ընդունել է «Մայքրոսոֆթ» ընկերության կորպորատիվ փոխնախագահ, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային նախագահ Դոն Գրենթհեմի գլխավորած պատվիրակությունը, այս մասին armlur.am-ին հաղորդեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

Նախարարը նախ ողջունել է «Մայքրոսոֆթ» ընկերության՝ ՀՀ կառավարության հետ համագործակցության պատրաստակամությունը և նշել, որ ՀՀ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում բավական մեծ առաջընթաց կա և Մայքրոսոֆթի հետ համագործակցությունը մեծապես կարող է նպաստել այդ գործընթացների արդյունավետության բարձրացմանը:

Արտեմ Ասատրյանը հանդիպման ընթացքում ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող տեղեկատվական տեխնոլոգիաներին վերաբերող բարեփոխումները. «Վերջին տարիներին մեծ աշխատանքներ են իրականացվել տեղեկատվական տեխնոլոգիաների ուղղությամբ, մասնավորապես լուծումներ են տրվել կենսաթոշակային համակարգերի տեղակատվական արդիականացման աշխատանքներին, ձևավորել է նոր էլէկտրոնային կենսաթոշակ համակարգ, որը գործում է կենտրոնացված կարգով: Այն, ի դեպ, մեծապես փոխել է մատուցվող ծառայությունների որակը, կոռուպցիոն ռիսկերը հասցվել են նվազագույնի, քանի որ ներդրված համակարգի մոտ 80 տոկոսը ավտոմատացված է»:

Հանդիպման ընթացքում նախարարը նշել է նաև, որ առաջիկա տարիներին ծավալուն աշխատանքներ են իրականացվելու տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման ոլորտում, գործընթացների կատարելագործման, տեղեկատվությունը վերլուծելու, ռիսկերի կառավարման համակարգ ներդնելու ուղղությամբ, և այս համատեքստում ներկայացրել է ընկերության հետ համատեղ իրականացվող ծրագիրը:

Պարոն Դոն Գրենթհեմինն իր հերթին բարձր է գնահատել սոցիալական պաշտպանության ոլորտում տեղեկատվական տեխնոլոգիաների ուղղությամբ կատարված աշխատանքները և նշել, որ ուրախ է համագործակցել ՀՀ կառավարության, մասնավորապես, սոցիալական պաշտպանության ոլորտում ՏՏ զարգացման ուղղությամբ:

 




Լրահոս