«Հայերը վախենում են փողոցային թատրոն ստեղծել»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի Սոնա Մաթեւոսյանը, ով հանրությանը հայտնի է նաեւ սերիալներից, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտնել է, որ ցանկանում է Հայաստանում տեսնել փողոցային թատրոն եւ վստահ է, որ այն մեզ մոտ մեծ հաջողություն կունենա: Սակայն նրա խոսքով՝ այդ գաղափարը միայնակ իրականացնելը դժվար է: Սոնան անդրադարձել է նաեւ իր առաջիկա ծրագրերին եւ շոու-բիզնեսում իրենց հայտնի քառյակի` իր, Անաիսի, Լեւսի եւ Մովսեսի անվան շուրջ հյուսվող սիրային պատմություններին:

1381396621_1197811_ts1381396651

-Սոնա՛, արդեն չորս տարի է` աշխատում եք Պատանի հանդիսատեսի թատրոնում, փորձն ի՞նչ է ցույց տվել` պատանիների համար այսօր ո՞ր թեմաներն են առավել գրավիչ: Երեխաներին այսօր հնարավո՞ր է հեքիաթներով զարմացնել:

-Պատկերացրեք, որ այո: Մենք ներկայացումների ընթացքում դահլիճից լսում ենք նրանց բացականչությունները եւ հասկանում, որ ամեն բան դեռ կորած չէ: Թե՛ պատանիներին, թե՛ երիտասարդներին այսօր գրավում են թեթեւ, հումորային ներկայացումները` արդիական թեմաներով, երեւի հանդիսատեսն ունի առօրյա հոգսերից ցրվելու կարիք: Ներկա պահին մեր թատրոնում փորձեր ենք անցկացնում, աշխատում ենք երկու նոր ներկայացման վրա, հոկտեմբերին արդեն կբացենք խաղաշրջանը:

-Սերիալներում Ձեզ էլ չենք տեսնում, ինչու՞, հոգնե՞լ եք:

-Դադարի ընթացքում ունեցել եմ մի շարք առաջարկներ, բայց քանի որ արդեն այդ ոլորտում որոշակի փորձ ունեմ, մի փոքր բծախնդիր եմ դարձել, սպասում եմ լավ առաջարկի: Հիմա ես եւ ընկերներս մեր ուժերը կենտրոնացրել ենք մի նոր աշխատանքի վրա: Ես, դերասաններ Անաիս Սարդարյանը եւ Լեւս Դավթյանը բացել ենք դերասանական ստուդիա` երեխաների համար: Այնտեղ դասավանդվելու է դերասանի վարպետություն, բեմական խոսք եւ բեմական շարժում: Խումբն արդեն աստիճանաբար հավաքվում է:

ok

-Բայց այսքան երիտասարդ տարիքում պարտավորեցնող չէ՞ նման նախաձեռնությամբ հանդես գալը:

-Իհարկե, պարտավորեցնող է, սակայն կարծում ենք, որ մեզանից յուրաքանչյուրն էլ կարող է ինչ-որ բան փոխանցել կրտսեր սերնդին: Եվ հետո, այսօր այնքան են շատացել ստուդիաները, որոնք ղեկավարում են ոչ պրոֆեսիոնալ մարդիկ, որ մենք, կարծում ենք, այդ գործով զբաղվելու իրավունք հաստատ ունենք: Մեր սաների մեջ ես կուզենայի առաջին հերթին ներարկել սեր, նվիրվածություն բեմին: Բոլորս գիտենք, թե որքան չնչին է դերասանի վարձատրությունը Հայաստանում, եւ, այնուամենայնիվ, շատ նվիրյալներ աշխատում են այնտեղ ու չեն դժգոհում:

-Մոսկվայում մաստեր-կլասներ եք անցել, որոշակի փորձ ձեռք բերել` որպես դերասանուհի, այնտեղի թատերական աշխարհից ի՞նչ կցանկանայիք ներմուծել մեզ մոտ: Ինչի՞ պակաս ունենք մենք:

-Ինքս Հայաստա-Մոսկվայում մաստեր-կլասներ եմ անցել, որոշակի փորձ ձեռք բերել` որպես դերասանուհի, այնտեղի թատերական աշխարհից ի՞նչ կցանկանայիք ներմուծել մեզ մոտ: Ինչի՞ պակաս ունենք մենք:նում նոր նախաձեռնությամբ հանդես գալու մեծ ցանկություն ունեմ, սակայն դա դժվար է միայնակ իրականացնել: Օրինակ` կարծում եմ` կարելի է Հայաստանում փողոցային թատրոն հիմնել: Այն մեզ մոտ չկա, բացակայում է, սակայն թատրոնի անչափ հետաքրքիր մի տեսակ է: Ինքս Մոսկվայում խաղացել եմ փողոցային թատրոնի ներկայացումներում եւ տեսել եմ տեղացիների հետաքրքրվածությունն այս արվեստի նկատմամբ. նրանք ժամերով կանգնում էին, ուշադիր նայում էին, նկարահանում էին մեզ: Ես վստահ եմ, որ Հայաստանում էլ փողոցային թատրոն հասկացությունն իրեն կարդարացնի, պարզապես հայերը վախենում են, որ գուցե մեզ մոտ ինչ-որ բան չստացվի: Արդեն վաղուց ժամանակն է, որ հայ թատրոն հասկացությունը չորս պատի շրջանակից դուրս գա: Դեկորացիան, լուսային էֆեկտները ամենակարեւոր նախապայմանները չեն` լավ ներկայացում ունենալու համար: Կարելի է ընդամենը մեկ աթոռով ներկայացում տալ եւ հաջողություն ունենալ:

-Հանրությունը շատ է քննարկում Ձեր, Անաիս Սարդարյանի, Լեւս Դավթյանի եւ Մովսես Կարապետյանի 10-ամյա ընկերությունը: Հաճախ Ձեր քառյակի շուրջ սիրային պատմություններ են հյուսվում, ասում են, թե քառյակից երկու զույգ է կազմվել եւ այլն…Ի՞նչ կասեք` տղայի եւ աղջկա միջեւ իրական, անկեղծ ընկերություն հնարավո՞ր է:

-Մենք արդեն այնքան ենք լսում նման խոսակցություններ, որ ծիծաղում ենք դրանց վրա, ուշադրություն չենք դարձնում: Բնականաբար, տղայի եւ աղջկա միջեւ կարող է գոյություն ունենալ նման ընկերություն. դրա ապացույցը մեր տասը տարվա շփումն է: Մեզ ամեն օր հնարավոր է տեսնել միասին, բայց մենք պարզապես քույր-եղբայրներ ենք, եւ մեր միջեւ ոչ մի սիրային կապ չկա: Ի դեպ, վերջերս մեզանից երեքը` բացի Լեւսից, ընդգրկված էինք «Հիվանդները» ներկայացման մեջ, բայց միշտ մտածում ենք` ինչ լավ կլինի, եթե չորսով ինչ-որ նախագծում ընդգրկվենք, որեւէ ֆիլմում նկարահանվենք: Հուսով ենք` մի օր կստացվի:

Աննա Բաբաջանյան




Լրահոս