Հայաստան է այցելել Սիբիրի բժշկական համալսարանի ռեկտոր Օլգա Կոբյակովան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանն ընդունեց Սիբիրի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Օլգա Կոբյակովային։ Ռեկտորը նշեց, որ Տոմսկում գտնվող, հարուստ կենսագրություն ունեցող համալսարանը կրթական մակարդակով տարածաշրջանում առաջատարն է, իսկ Ռուսաստանի Դաշնությունում` լավագույն բուհերի հնգյակում։ Նա հավելեց, որ այցի նպատակը մասնգետների պատրաստման գործում համագործակցության եզրեր գտնելն է։ Քննարկվեցին մասնագիտական վերապատրաստումներին, այդ ոլորտում առկա խնդիրներին և դրանց լուծման ուղիներին վերաբերող հարցեր։

Գագիկ Միրիջանյանն անդրադարձավ մեր երկրում մասնագիտական շարունակական զարգացման համակարգի ներդրմանը, ինչպես նաև մասնագետների վերապատրաստումներին պետական աջակցությանը։
Պայմանավորվածություն ձեռք բերվեց այս ոլորտում համագործակցություն ծավալելու նպատակով առաջիկայում մանրամասն ծանոթանալ միմյանց հնարավորություններին և կարիքներին։

Հանդիպմանը մասնակցում էին նաև Սիբիրի համալսարանի պրոֆեսոր Տատյանա Սապրինան, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի երևանյան մասնաճյուղի ղեկավար Կարեն Մարտիրոսյանը, ինչպես նաև ՀՀ ԱՆ աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության պետ Սամվել Սողոմոնյանը։




Լրահոս