Ինչպես արդեն հայտնել էինք, Կառավարության հերթական նիստի ժամանակ Երվանդ Զախարյանը հայտարարեց, որ «ՀԷՑ»-ի 100 տոկոսի սեփականատեր «Inter RAO Holding B. V.» ընկերությունը հայտ է ներկայացրել ՀԷՑ-ի բաժնետոմսերը «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ»-ին օտարելու վերաբերյալ: Կառավարության որոշմամբ ՀԷՑ-ը վաճառվեց հիշյալ ընկերությանը:
Armlur.am-ը ԲՀԿ-ական պատգամավոր, տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանից հետաքրքրվեց` ինչ կարող է փոխվել ՀԷՑ-ի վաճառքից հետո:
Մելքումյանը նշեց, թե չգիտի` ով է սեփականատերը, սակայն ընդգծեց, որ վաճառքը չի կարող հանգեցնել էլէներգիայի սակագնի թանկացման:
Մանրամասները` տեսանյութում
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան