
Ազատամարտիկ Մուշեղ Սաղաթելյանը Armlur.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ օրերս Ադրբեջանից քաղաքական ապաստան խնդրած Վահան Մարտիրոսյանի միջոցով իշխանությունները փորձում են հանրության ուշադրությունը շեղել ամենակարևոր հարցից` սահմանադրական փոփոխություններից:
«Դա իշխանություններին ձեռնտու քաղաքականություն է: Զոհել մեկին, ում ինքն է ծնել, պատրաստել, որպեսզի լրատվական դաշտը խեղաթյուրի: Ամբողջ լրատվական դաշտը խեղաթյուրված է: Նա այնտեղ ասուլիս տալուց պետք է դողար: Բայց ոչ, նա Հանրապետական կուսակցության լուրջ դպրոց է անցել»,- նշեց Մուշեղ Սաղաթելյանը:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում:
Քրիստինա Աղալարյան, Հովսեփ Հովսեփյան