
Սեպտեմբերի 21-ին, ժամը 11.45-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի Շահումյան փողոցի թիվ 95 շենքի բնակարաններից մեկի բնակիչը ընկել է բնակարանում, չի կարողանում ինքնուրույն բացել դուռը. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարաների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. բնակարանում անգիտակից հայտնաբերվել է Է. Մ.-ը, ով շտապօգնության աշխատակիցների կողմից ստացել է համապատասխան օգնություն, հոսպիտալացման կարիք չի առաջացել: