Նատալյա Վոդյանովան գլխուղեղի կաթվածի կասկածանքով հոսպիտալացվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոդել Նատալյա Վոդյանովան, ով այժմ գտնվում է Պետերբուրգի հիվանդանոցներից մեկում, հոսպիտալացվել է գլխուղեղի կաթվածի կասկածանքով: Ինչպես գրում է NTV-ին,  մոդելի օգնական Տիմոն Աֆինսկին կարճ անց հայտարարել է, որ գլխուղեղի կաթվածի կասկածանքը չի հաստատվել:

«Նատալյա Վոդյանովայի հետ ամեն ինչ կարգին է, գլխուղեղի կաթվածի կասկածանքները չեն հաստատվել: Ավելի ուշ մենք պարզել ենք, որ Վոդյանովան վերջերս ատամնաբույժի մոտ է եղել և հնարավոր է, որ ցավազրկողը վնասել է դիմային նյարդը»,-ասել է Տիմոն Աֆինսկին՝ տեղեկացնելով, որ Նատալյան հոսպիտալացվել էր, քանի որ մոդելի մոտ նկատվել է բերանի ծռվածություն:




Լրահոս