Հայտնաբերվել է Հրազդան գետն ընկած 13-ամյա տղայի դիակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր` փետրվարի 27-ին, ժամը 09.00-ին վերսկսվել են 13-ամյա Արսեն Բալայանի որոնողական աշխատանքները: Այս մասին  հայտնեցին Արտակարգ իրավիճակների նախարարությունից: Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական ջոկատը, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խումբը: Ժամը 10.07-ի դրությամբ հայտնաբերվել է Ա. Բալայանի դին (ընկնելու վայրից 700 մ հեռավորության վրա):
Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին, ժամը 15.30-ին ահազանգ էր ստացվել, որ Արարատի մարզի Խաչփառ գյուղի մոտ` 13-ամյա Արսեն Բալայանը ընկել էր Հրազդան գետը:




Լրահոս