Հենց մեզ` ազատամարտիկներիս, ընկճեցին, ձեր հարցերը լուծելը շատ հեշտ կլինի. Մանվել Եղիազարյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը առաջարկում է իրենց ձեռքով պատժել ազատամարտիկների վրա ձեռք բարձրացողներին: Այսօր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի բակում այս մասին հայտարարեց ինքը` Եղիազարյանը: Նշենք, որ այնտեղ էին հավաքվել մի խումբ ազատամարտիկներ, ովքեր դատապարտում էին իրենց մարտական ընկեր Սմբատ Հակոբյանի հետ տեղի ունեցածը:

Մանվել Եղիազարյանը Armlur.am-ի հարցին` իշխանությունները ինչ են ուզում սրանով ցույց տալ և արդյոք վախենում են ազատամարտիկների ուժից, ասաց. «Հենց մեզ ընկճեցին, ձեր հարցերը լուծելն այնքան հեշտ է: Դուք չեք ունենալու ազատ օր, մի օր ձեր աչքն են հանելու, ոտի տակ են քցելու, ստիպելու են դավաճան դառնալ: Վահանը դավաճան էր, բայց նորմալ երկրում դավաճաններ չեն լինում: Այսօր ոչ մեկը Հայաստանում ապահովված չէ բանդայի հարձակումից: Ոնց կարելի է 55 տարեկան մարդուն տենց ծեծել, գուցե 15 թվականի պղծված գենե՞րն են խոսում: Այդպիսի հրամանատարին այդպես  ծեծու՞մ են: Թուրքի գեներն են խոսում»:

Նշենք, որ հիվանդանոցի բակում հավաքված ազատամարտիկները դեռ հստակ որոշում չեն կայացրել, նրանք դեռ քննարկում են իրենց հետագա քայլերի և անելիքների հետ կապված մանրամասները:

Հիշեցնենք, որ երեկ` սեպտեմբերի 21-ին դաժան ծեծի էր ենթարկվել ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը, ով այժմ գտնվում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում:

Քրիստինա Աղալարյան




Լրահոս