Մհեր Սեդրակյանի որդին ցանկանում է եղբորից օբյեկտ խլել. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Լուրեր էին շրջում, թե լարվել են ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի եւ հարազատ եղբոր հարաբերությունները: Սեդրակյանի «լոնդոններում սովորած» զավակը՝ Երեւանի ավագանու ՀՀԿ-ական անդամ Դավիթ Սեդրակյանը, ըստ լուրերի, որոշել է «անցնել» հորը՝ հարազատ հորեղբորից խլել նրա օբյեկտը: Մհեր Սեդրակյանն ասաց, որ իր եղբոր երեխեքն իր երեխեքն են. «Իմ տղեն ո՞նց կարա նման բան թույլ տա»։

Հետո մտաբերեց, թե ինչը կարող էր նման խոսակցությունների տեղիք տալ: Մոտ 2 ամիս առաջ իրեն եւ եղբորը պատկանող գաջի գործարանը փաստաթղթերով որդու տնօրինմանն են հանձնել. «Մենք մեծ մարդիկ ենք, չէինք կարողանում նորմալ աշխատեցնել, տղաս ասեց՝ տվեք ինձ, կտեսնեք ինչ կանեմ: Հոսանքի գումարն անգամ չէր դուրս գալիս: Հիմա իրենն է, գործերն առաջ են գնում»»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս