Armenian text to speach

«Ուժեղ Հայաստան»-ի 17 անդամ մեղադրվում է խուլիգանության և պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քննչական կոմիտեն հայտնում է․

Այսօր Հակակոռուպցիոն դատարանի դիմաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու և պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու հոդվածների հատկանիշներով:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում 17 անձ ձերբակալվել է:

Կատարվում են քննչական և վարութային անհրաժեշտ գործողություններ:




Լրահոս