ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունների համար լավ հեռանկարներ է ակնկալում՝ վստահություն հայտնելով, որ համաձայնության հասնելու համար դեռևս քիչ տարաձայնություններ կան, որոնք պետք է լուծվեն։
«Բանակցությունները շարունակվում են, դրանք կշարունակվեն հանգստյան օրերին, շատ լավ բաներ են տեղի ունենում», – լրագրողներին ասել է Թրամփը։
Նա Իրանի ներկայացուցիչների հետ քննարկումների ընթացքը գնահատել է որպես «շատ լավ»՝ հույս հայտնելով, որ ամեն ինչ կշարունակի «շատ լավ» լինել։























































































