Անչելոտին կարող է փոխարինել Ռոջերսին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Լիվերպուլ»-ի ղեկավարությունը նոր գլխավոր մարզիչ է փնտրում թիմի համար, ով կարող է ակումբում փոխարինել Բրենդան Ռոջերսին:

Calciomercato-ն հայտնում է, որ լիվերպուլյան ակումբի ղեկավարները Ռոջերսին ժամանակ են տվել՝ իրավիճակը շտկելու համար, սակայն արդեն բանակցություններ են սկսել «Ռեալ»-ի նախկին գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հետ:

Անգլիայի առաջնության 6 տուրերից հետո «Լիվերպուլ»-ն այժմ զբաղեցնում է 13-րդ տեղը:




Լրահոս