![](https://armlur.am/wp-content/uploads/2015/09/12042138_978688405537205_1682087221_n.jpg)
Քննչական կոմիտեի քննիչները քիչ առաջ առերեսում են իրականացրել սեպտեմբերի 21-ին դաժան ծեծի ենթարկված ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի և այսօր ոստիկանություն բերման ենթարկվածների միջև:
Սակայն, առերերեսման ժամանակ ազատամարտիկի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է: Քննիչները դադարեցրել են առերեսումը: Հիշեցնենք, որ ավելի վաղ ոստիկանությունից Armlur.am-ին տեղեկացրել էին, որ Սմբատ Հակոբյանին ծեծի ենթարկելու կասկածանքով բերման է ենթարկվել 3 անձ: