
Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մի քաղաքացի զանգահարել և հայտնել է, որ Մարտունի քաղաքի հանգստյան տուն իջնող ճանապարհին` գետի ափին, ինքնաձիգ է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը նշված հատվածից հայտնաբերել է «ԱԿ-74» տիպի 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգ` առանց փամփշտատուփի:
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: