
Արմեն Մովսիսյանը մեծ ներդրում է ունեցել Հայաստանի էներգետիկայի զարգացման հարցում, շատ աշխատասեր էր, անգամ ուշ ժամերի որ զանգում էինք, կառավարությունում էր լինում: Այսօր Արմեն Մովսիսյանի հոգեհանգստի արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
«Երբ Գերմանիայում բուժվում էր, խոսել եմ հետը, բոլորս անհանգստանում, զանգում էինք: Ցավում եմ, որ նա անժամանակ հեռացավ կյանքից: Մեծ մարդու կորցրինք», – հավելեց նա:
Մանրամասները` տեսանյութում