Միջերկրական ծովով Մերձավոր Արևելքից ու Աֆրիկայից Եվրոպա հասած փախստականների թիվն ավելի քան 488 հազարի է հասել: Նման վիճակագրություն է բերում Միգրացիայի Միջազգային կազմակերպությունը:
Համաձայն այդ տվյալների՝ մարդկանց մեծ մասը Եվրոպայում են հայտնվել Հունաստանի տարածքով: Նման ճանապարհ է ընտրել 257 հազար մարդ: Նրանց մեծ մասը՝ 175 հազար մարդը, սիրիացիներ են: Նրանց թվում կան նաև Աֆղանստանի, Պակիստանի ու Իրաքի քաղաքացիներ:
Միաժամանակ Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարը տեղեկացրել է, որ 429 հազար սիրիացի Եվրոպայից ապաստան է խնդրել 2011 թ, երբ այդ երկրում քաղաքացիական պատերազմ է սկսվել: Ընդ որում, այդ դիմումների մեծ մասը տրվել է ընթացիկ տարվա առաջին կիսամյակում: