
Վրաստանի և Թուրքիայի ափային պահակախմբի ծառայության աշխատակիցները համատեղ զորավարժություններ են անցկացրել, հայտնում է ТАСС-ը: Այս մասին հայտնել է Վրաստանի սահմանային ոստիկանությունը:
Վրաստանի սահմանային ոստիկանության տվյալների համաձայն՝ զորավարժությունները կոչված են խորացնելու երկու երկների համագործակցությունը ափային պաշտպանության ոլորտում և խթանելու Սև ծովում անվտանգության ամրապնդմանը:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ՝ համատեղ զորավարժությունները կայացել են Վրաստանի ջրային տարածքում: Վերջին 15 տարում Թուրքիան ակտիվ աջակցություն է ցուցաբերում Վրաստանին զինված ուժերի, սահմանային ոստիկանության և ափային պաշտպանության ձևավորման հարցում: